ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՈՒժերի ու հարստությունների տեղաբաշխման փոփոխություններն աշխարհում ամեն ինչ շրջում են գլխիվայր

ՈՒժերի ու հարստությունների տեղաբաշխման փոփոխություններն աշխարհում ամեն ինչ շրջում են գլխիվայր
26.10.2024 | 08:20

Այն հարցին, թե ո՞ր հասարակական կարգն է ավելի լավը, դեմոկրատիա, թե ավտոկրատիա կոչեցյալները, մի կողմ դնելով անվանումների պայմանականությունը, պետք է հարցին մոտենալ այն տեսանկյունից, թե տվյալ քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական և այլ պայմաններում դրանցից որն է ավելի կենսունակ։

Կամ էլ՝ կա՞ արդյոք մի այլ հասարակական կարգ, որն էլ որոշակի պայմաններում ավելի կենսունակ է, քան դեմոկրատիա կամ ավտոկրատիա ասվածները, որոնք իրենց դասական բովանդակությունից շատ են հեռացել ու բարդ գոյաբանական պայմաններում պարադոքսալ ձևերով մոտեցել են իրար։

Այս հանգամանքը ակնառու կերպով տեսնելու համար բավական է համեմատել Մակրոնի «դեմոկրատիան» Պուտինի «ավտոկրատիայի» հետ։

Մի բան է, երբ անհոգ կյանքի պայմաններում բոլոր ձայները տաք տեղից են դուրս գալիս, քանի որ դոմինանտ դիրքի և ուրիշների հաշվին հարստության պատճառով սխալ էլ անես՝ մեկ է, ճիշտը դու ես, և բոլորովին այլ բան է, որ անիրավունք ու աղքատ լինելով՝ ինչ էլ անես, մեկ է, սխալը դու ես։

Բայց ուժերի ու հարստությունների տեղաբաշխումների փոփոխություններն աշխարհում ամեն ինչ շրջում են գլխիվայր. ԲՐԻԿՍ-ի կազանյան հավաքը՝ դրա վկան։

Այդ կազմակերպությունն այնքան արագ է ընդարձակվում, իր հետ բերելով պոտենցիալ անկայունություններ, որ այդ պրոցեսը առժամանակ կասեցրին՝ անդամությունից բացի մտցնելով գործընկեր հասկացությունը, քանի որ նման կազմակերպությունը ամեն ինչում բաց քաղաքականություն վարել սկզբունքորեն չի կարող։

Եվ այդ պայմաններում ՆԱՏՕ-ի անդամը չի կարող նաև ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ լինել, մի հարց, որը շատ էական է նաև Թուրան կոչեցյալ պրոբլեմի տեսանկյունից ու, մեկ էլ, քրդական պետություն ստեղծելու պլանների տեսանկյունից։

Այս խմորը դեռ շատ ջուր կտանի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3087

Մեկնաբանություններ